-
18.12.2020|
00:40
Ս. թ. դեկտեմբերի 13-ին անհագ թշնամուն են հանձնվել Արցախի հերթական բնակավայրերը` Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն ու Թուրքիայի հատուկջոկատայինները հարձակվել էին դեռ նախօրեից: Նույնիսկ հայերիս համար կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ նշված գյուղերի հանձնումն Ադրբեջանին: Թող որևէ մեկը չհամարձակվի ասել, թե կատարվածի համար չկան պատասխանատուներ, չկան մեղավորներ: Չե՛ն կարող չլինել, կա՛ն:
-
18.12.2020|
00:34
Ասենք, թուրքերին մատով սպառնալու հետպատերազմյան իր «պոռթկման» մեջ Իրանը միայնակ չէ։ Հիմա բոլորն են կեղծավորություն անում։ Դավաճանությունից կամ վաճառելուց, կամ ամերիկյան գործակալական ցանցի կողմից, ի դեմս Փաշինյանի ու նրա «քայլարածների», Արցախը կովկասյան թաթարներին «նվիրելուց» հետո ԱՄՆ-ը ինչ-որ հույզեր է սկսել հայտնել այն առթիվ, որ Թուրքիան սկսել է «անհանգստացնել» ամերիկացիներին։ Կարող են հարցնել՝ հանկարծ այդ ի՞նչ պատահեց։
-
18.12.2020|
00:18
Վերջին մեկ ամսում կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ ակնհայտ եղավ, որ սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամկետի հետհաշվարկը, քննարկման առարկա դարձավ այն թեման, թե ինչ քայլերով պետք է կյանքի կոչվի վարչապետին իշխանությունից հեռացնելու գործընթացը։
-
17.12.2020|
23:30
Մեկ-մեկ ինձ թվում է, որ մեզ դրել ենք մայաների տեղը, ու 2020-ը հայտարարել ենք մեր օրացույցի ավարտը: Մեկ-մեկ էլ, որ մեզ դրել ենք ացտեկների տեղը ու պարտադիր զոհաբերության ծես ենք ուզում:
-
17.12.2020|
11:59
Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում առաջարկում էր 6 երկրների պլատֆորմ ստեղծել, որ պետք է համագործակցեն հանուն Անդրկովկասում խաղաղության, և կոչ էր անում Հայաստանին միանալ այդ նախագծին, որ նրա կարծիքով Երևանին «նշանակալից օգուտներ» է խոստանում ու կարող է «նոր էջ բացել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում», քչերն էին կանխատեսում, որ Երևանն այդքան արագ կարձագանքի:
-
16.12.2020|
10:35
Արյունը նորից ներկեց Լեռնային Ղարաբաղի ձյունը: Դեկտեմբերի 11-ի ու 12-ի զինված միջադեպերը ի հայտ բերեցին ընդամենը մեկ ամիս առաջ ստորագրված հրադադարի կարճ հայտարարության չկարգավորված հարտվածները:
-
15.12.2020|
11:23
Դեկտեմբերի 9-10-ը Բաքու մեկնելով՝ Ադրբեջանի հաղթանակը տոնելու համար՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է այն դերի մասին, որ մտադիր է խաղալ Թուրքիան տարածաշրջանում: Անկարան պատրաստվում է մասնակցել խաղաղապահ գործողություններին, թեպետ նրա դերը հասկանալի չէ և ենթարկված է Ռուսաստանի բարի կամքին:
-
15.12.2020|
01:14
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), ինչպես և Հայաստանի այլ իրավապահ մարմիններ հաճախ առաջնորդվելով երկակի ստանդարտներով, մի շարք դեպքերում կույր կամ խուլ ձևանալով, անտեսել են ԶԼՄ-ներում հրապարակված հանցագործության մասին հաղորդումները:
-
15.12.2020|
00:46
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
-
15.12.2020|
00:28
Բնական է, որ թուրք Փաշինյանը, ինչպես և նախազգուշացնում էր խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ո՛չ դեկտեմբերի 8-ին, ո՛չ 8-ից հետո կամավոր հրաժարականի չգնաց։ Ժողովրդի վերջնագիրն անզոր գտնվեց թուրքի խամաճիկի լկտիության առաջ։